Կինոյի տան հարակից հատվածում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի արձանի բացումը, որին հաջորդել է Դավիթ Գալստյանի «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ցուցադրությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և այլք։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների մեկնարկին հայտարարել է, որ նպատակ ունեն Կինոյի տան դիմաց ստեղծել աստղային պուրակ և «Նռան գույնի» հրապարակ։
«Հույս ունեմ՝ Կինոյի տան դիմաց աստղային պուրակ ունենալ, դրա շրջանակներում տեղադրել արձան ու անվանակոչել հրապարակը, կիրականացվի։ Մեր առաջարկն է դիմացի հրապարակը անվանակոչել «Նռան գույնի» հրապարակ»,- ասել է նա։