Հետևեք մեզ։

Տեքսաս նահանգի հյուրանոցներից մեկում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ (տեսանյութ)

13:50, 09 հունվար 2024
Տեքսաս նահանգի հյուրանոցներից մեկում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ (տեսանյութ)

Տեքսասի Ֆորտ Ուորթ քաղաքի Sandman Signature հյուրանոցում պայթյուն է որոտացել, հայտնում է NBC տեղական հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը հրապարակել է նաև կադրեր դեպքի վայրից, որտեղ երևում են շենքի բազմաթիվ բեկորներ։

Հրշեջները պարզաբանել են, որ պայթյունի հնարավոր պատճառ կարող է լինել գազի արտահոսքը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ վիրավորների թիվը հասել է 21-ի, նրանցից մեկի վիճակը ծանր է։

Տեղի ոստիկանությունը X սոցիալական ցանցում հորդորում է մարդկանց խուսափել քաղաքի կենտրոն այցերից։

Պայթյունի տեսանյութն՝ այստեղ։