Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 9-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին: