ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդես է եկել հայտարարությամբ և վստահեցրել, որ Ռուսաստանը պահպանում է ռազմավարական նախաձեռնությունը Ուկրաինայի մարտական շփման ողջ գծում.
«Արևմտյան կուրատորները խրախուսում են Կիևին սպանդի տանել ուկրաինացի զինվորներին, բայց դա միայն կերկարացնի հակամարտությունը.Ռուսական զորքերի խմբերը մեթոդաբար նվազեցնում են Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը, 2023 թվականին հակառակորդի կորուստները կազմել են 215 հազար մարդ, 28 հազար զենք»,-հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Շոյգուն հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կավելացնի անօդաչու սարքերի շարքի սերիական մատակարարումները՝ ծայրահեղ փոքրից մինչև ծանր մարտական անօդաչու թռչող սարքեր, իսկ ռուսական բանակը և ռազմածովային ուժերը կշարունակեն համալրվել ամենաժամանակակից զինատեսակներով, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների և ֆիզիկական նոր սկզբունքների վրա հիմնված զենքերով։
Բացի այդ, նա նշել է, որ մոտ ապագայում ՌԴ ՊՆ-ն կբարելավի կապը, կբարձրացնի հետախուզության արդյունավետությունը և արբանյակային համաստեղության հնարավորությունները։
«Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է հետևողականորեն հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին»,-ասել է նա։