Հետևեք մեզ։

Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները քվեարկել են Դոնալդ Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին. The New York Times

01:53, 31 մարտ 2023
Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները քվեարկել են Դոնալդ Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին. The New York Times

Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները քվեարկել են  ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին` Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերը կեղծելու գործով, հայտնում է The New York Times-ը։

Այս պահին հայտնի չէ, թե ինչ մեղադրանք կներկայացվի ԱՄՆ նախկին նախագահին։ Ըստ թերթի աղբյուրների՝ մեղադրանքը կհրապարակվի առաջիկա օրերին։ Հրատարակության տվյալներով՝ սպասվում է, որ Թրամփին կխնդրեն ինքնակամ հանձնվել։

Հիշեցնենք, որ նահանգի գլխավոր դատախազը դեռևս նախորդ տարի ասել էր, որ իր հետաքննությունը զգալի ապացույցներ է ձեռք բերել, որ Trump Organization-ը, որը շահագործում է հյուրանոցներ, գոլֆի դաշտեր և այլ անշարժ գույք, կեղծ ֆինանսական տեղեկություններ է տրամադրել բանկերին և հարկային մարմիններին՝ արտոնություններ ստանալու համար: