Հետևեք մեզ։

Բաց նամակ Կառավարությանը․ «ԱՕԿՍ»-ի շենքում գորգերի թանգարան ստեղծել, որտեղ տեղ կգտնեն նաև Շուշիից բերած գորգերը․ Անի Սամսոնյան

14:29, 09 հունվար 2024
Բաց նամակ Կառավարությանը․ «ԱՕԿՍ»-ի շենքում գորգերի թանգարան ստեղծել, որտեղ տեղ կգտնեն նաև Շուշիից բերած գորգերը․ Անի Սամսոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Անի Սամսոնյանն առաջարկում է «ԱՕԿՍ»-ի շեբքը գորգերի թնագարան սարքել։
Նա իր ֆեսյբուքյան էջում գրում է․
«Ի՞նչ անել ՀՀ-ին վերադարձված ԱՕԿՍ-ի շենքի հետ:
Նկարում Ադրբեջանի գորգի թանգարանն է: Արդեն պարզ է չէ, թե որքան զբոսաշրջիկ է այցելում այս թանգարան, ծանոթանում «ադրբեջանական», բայց իրականում գողացված հայկական գորգերին և հիանում Ադրբեջանի ժողովրդական արվեստով:
 
Գորգի երկիր Հայաստանում այսպիսի թանգարան չկա: Կա թանգարան, որտեղ ներկայացված են հայկական գորգեր, բայց դա գտնվում է «Պլանի գլուխ» կոչվող հատվածում և զբոսաշրջիկների համար երբեմն տեսանելի և հասանելի էլ չէ:
 
Օրինակ, Աբովյան փողոցի վրա գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը, որը երկար ջանքերից հետո վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը և բոլորս ուրախացանք, կարող է հատկացվել հայկական գորգերի թանգարան ստեղծելու համար, որտեղ իրենց տեղը կգտնեն նաև Շուշիից փրկված գորգերը (հակառակ դեպքում մի օր մաս-մաս վաճառվելու են արտասահմանում, Ադրբեջանն էլ լավ գներով ձեռք բերի):
 
Հուսամ այդ շենքը մի օր չի դառնա ռեստորան, սրճարան կամ հերթական զվարճության վայրը, այլ իսկապես կծառայի Հայաստանին և նրա մշակույթին:
Գիտական և մշակութային շրջանակները կարող են համատեղել իրենց ջանքերը և դիմեն Կառավարությանը այդ շենքի մշակութային ճակատագրի հարցով:
Գրառումս ևս ընդունեք որպես բաց նամակ Կառավարությանը»։