Հետևեք մեզ։

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել. նա կասկածվում է լրտեսության մեջ

15:20, 09 հունվար 2024
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել. նա կասկածվում է լրտեսության մեջ

Ադրբեջանում լրտեսության մեջ կասկածվող Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին իր հայտարարության մեջ ասել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան։

 

«Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը, ով կասկածվում է լրտեսության մեջ, ձերբակալվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին»,- ասել է Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան։

 

Դիվանագետի խոսքով՝ դատարանը նրա նկատմամբ չորսամսյա խափանման միջոց է սահմանել։

 

Ադրբեջանի դեսպանը նշել է, որ այդ անձի ձերբակալության մասին անմիջապես տեղեկացվել է Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը։