«Ուրալյան ավիաուղիներ»-ը հունվարի 13-ից կվերսկսի դեպի Հայաստան թռիչքները Մոսկվայից, Եկատերինբուրգից և Սոչիից, հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
««Ուրալյան ավիաուղիները» գրեթե երկու տարվա ընդմիջումից հետո վերսկսում է դեպի Հայաստան թռիչքները Եկատերինբուրգից, Մոսկվայից և Սոչիից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ հունվարի 13-ից Դոմոդեդովոյից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթներ կիրականացվեն ամեն օր։
Եկատերինբուրգից Հայաստանի մայրաքաղաք հնարավոր կլինի թռչել հաջորդ շաբաթ օրվանից՝ շաբաթական երեք անգամ։
Սոչիից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները նախատեսված են հունվարի 16-ից շաբաթական երկու անգամ։
«Ուրալյան ավիաուղիները» չեղարկել է դեպի Հայաստան թռիչքները 2022 թվականի մարտին։