Հետևեք մեզ։

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում կպայքարի 7 թեկնածու

16:51, 09 հունվար 2024
Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում կպայքարի 7 թեկնածու

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Գուդրաթ Հասանգուլիևի, Ֆազիլ Մուստաֆաևի, Էլշադ Մուսաևի և Ֆուադ Ալիևի թեկնածություններն առաջիկա նախագահական ընտրություններում։

Սրանով Ադրբեջանի նախագահի գրանցված թեկնածուների թիվը հասել է 7-ի։

Ավելի վաղ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին կայացած ԿԸՀ նիստում նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի և Զահիդ Օրուջի ու Ռազի Նուրուլլաևի թեկնածությունը գրանցվել էր այս տարվա հունվարի 8-ին։

Այսպիսով, արտահերթ նախագահական ընտրություններում կպայքարի 7 թեկնածու։