Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Hayastan.news-ի տեղեկություններով՝ նախորդ տարվա ավարտին Առուշանյանը կնոջ՝ Միլենա Գասպարյանի հետ, ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, որտեղ ծանոթացել են կազմված ամփոփագրի հետ։
Հիշեցնենք, որ վալեի վաղ «Ազդարար» կայքէջը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Առուշանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։