Հետևեք մեզ։

2023-ին Հայաստանն ընտրվել է այն միջազգային կազմակերպություններում, որտեղ առաջադրել է իր թեկնածությունը

17:44, 09 հունվար 2024
2023-ին Հայաստանն ընտրվել է այն միջազգային կազմակերպություններում, որտեղ առաջադրել է իր թեկնածությունը

2023թ. Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է բոլոր այն միջազգային կազմակերպություններում, որտեղ առաջադրել է իր թեկածությունը:

«Դրանք են՝

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի ընտրությունները՝ 2023-26 թթ. համար,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի ընտրությունները՝ 2023-2027 թթ. համար,

ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի ընտրությունները՝ 2024-2026 թթ. համար,

ՄԱԿ-ի Ծրագրերի և համակարգման կոմիտեի ընտրությունները՝ 2024-2026թթ․ համար, 

 ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի ընտրությունները՝ 2024-2027 թթ. համար»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։