Հետևեք մեզ։

2023-ին Փաշինյանի աշխատակազմի աշխատողները պարգևատրվել են ավելի քան 413 մլն դրամով. 168.am

17:52, 09 հունվար 2024
2023-ին Փաշինյանի աշխատակազմի աշխատողները պարգևատրվել են ավելի քան 413 մլն դրամով. 168.am

Նիկոլ Փաշինյանը, որն իրենից առաջ եղած բոլոր իշխանություններին քննադատում էր պետական բյուջեի գումարները մսխելու, իսկ ոմանց էլ՝ ծրարով գումար ստանալու համար, հերթական անգամ շռայլ պարգևատրման է արժանացրել իր աշխատակազմին՝ ծրարով գումար փոխանցելու փոխարեն՝ նույն գործարքը կատարելով անկանխիկ տարբերակով։ 168.am գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կառավարությունից հայտնում են, որ միայն 2023 թվականին Փաշինյանի աշխատակազմի աշխատողները պարգևատրվել են 413 միլիոն 495 հազար դրամով։

 

Փաշինյանի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունից հայտնում են, որ յուրաքանչյուր աշխատող պարգևատրվել է աշխատանքային  պարտականությունների կատարման որակի, արդյունքի և կատարողականի գնահատմանը համապատասխան։