Հետևեք մեզ։

Վաղը Հայաստան կայցելի Հունաստանի արտգործնախարարը

18:12, 09 հունվար 2024
Վաղը Հայաստան կայցելի Հունաստանի արտգործնախարարը

Վաղը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը:

Նույն օրը կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Յորղոս Գերապետրիտիսի համատեղ մամուլի ասուլիսը:

Հայաստանի արտգործնախարարության լրատվականի հաղորդագրությունում այցի վերաբերյալ այլ մանրամասներ նշված չեն: