Հետևեք մեզ։

Ավստրալիայում վթարային վայրէջքի ժամանակ զբոսաշրջիկներ տեղափոխող ինքնաթիռը բախվել է ծառերին, շրջվել օդում և ընկել գետնին

18:55, 09 հունվար 2024
Ավստրալիայում վթարային վայրէջքի ժամանակ զբոսաշրջիկներ տեղափոխող ինքնաթիռը  բախվել է ծառերին, շրջվել օդում և ընկել գետնին

Ավստրալիայում վթարային վայրէջքի ժամանակ զբոսաշրջիկներ տեղափոխող ինքնաթիռը շրջվել է. Ինքնաթիռը օդ է բարձրացել առողջարանային Լիզարդ կղզուց, սակայն տեխնիկական անսարքության պատճառով օդաչուն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել։ Վայրէջք կատարելիս ինքնաթիռը բախվել է ծառերին, շրջվել օդում ու ընկել գետնին։ Ինքնաթիռում եղել է օդաչուն և ինը զբոսաշրջիկ, այդ թվում՝ 14-ամյա մի աղջիկ։ Բոլոր ուղեւորները ողջ են մնացել եւ կարողացել են ինքնուրույն դուրս գալ ինքնաթիռից։Երկու մարդ գլխի թեթև վնասվածքներով և ձեռքի կոտրվածքով տեղափոխվել են Քերնսի հիվանդանոց։