Հետևեք մեզ։

Ինձ դատում են, որովհետև ուզում եմ հայ մնալ․ Տաթևիկ Վիրաբյան

19:41, 09 հունվար 2024
Ինձ դատում են, որովհետև ուզում եմ հայ մնալ․ Տաթևիկ Վիրաբյան

Վաղը էլի նստելու եմ մեղադրյալի աթոռին, ասել է, թե վաղը իմ և10 հոգու հերթական դատական նիստն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տաթեւիկ Վիրաբյանը:

«Ամենաապսուրդը էն չի, որ ես էս աթոռին եմ հաճախ նստում, այլ այն, թե ինչի համար։

Ես գլուխս բարձր եմ գնում էս ամեն ինչին, որովհետեւ ինձ դատում են, որ ուզում եմ հայ մնալ, որ թուրքի հետ ախպերություն չեմ ուզում, այլ բացառում եմ , որ համաձայն չէի Արցախի հանձնմանը ...

Եթե էս ամենի համար ինձ տանեն էլ մինչև մահվան սյուն ես գլուխս բարձր եմ գնալու, որովհետև իմ կյանքն առ ոչինչ է առանց հայրենիք, որովհետև իմ համար կա արժեք ու ես տեր եմ էդ արժեքին։

Հա հայրենիքը էդպես պիտի սիրեն ամեն-ամեն ինչից շատ ու վեր ...

Դե ինչ, մենք գնում ենք մեր պայքարին առանց կոտրվելու ...

Դուք մեզ դատեք մենք ձեզ հետո կասենք։

Արսեն Բաբայան, Ռուդիկ Դոլունց  ձեզ ու մեզ հաղթանակ ...

Նորից շնորհակալ եմ , որ կողքիս եք լինելու վաղը ու ամենադժվար պայմաններում պաշտպանելու եք իմ ու Արցախցի տղաների իրավունքները»,- գրել է նա: