Հետևեք մեզ։

ՌԴ-ում բլոգերն իր 2 ամսական երեխային նետել է ձյան մեջ և տեսանյութը հրապարակել սոցցանցերում՝ «լայքեր» հավաքելու համար (տեսանյութ)

20:00, 09 հունվար 2024
ՌԴ-ում բլոգերն իր 2 ամսական երեխային նետել է ձյան մեջ և տեսանյութը հրապարակել սոցցանցերում՝ «լայքեր» հավաքելու համար (տեսանյութ)

ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է գործ հարուցել բլոգերի դեմ, ով երեխային ձյսն մեջ նետելը նկարահանել է, տեսանյութը հրապարակել հանուն «լայքերի»։

Քննչական կոմիտեի ղեկավարը կարգադրել է քրեական գործ հարուցել բլոգեր Սերգեյ Կոսենկոյի դեմ, ով տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է նա իր երկու ամսական որդուն ձյան մեջ նետում։ Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է գերատեսչության պաշտոնական տելեգրամյան ալիքում։

Այն պարզաբանում է, որ Կոսենկոյի դեմ գործը հարուցվել է «նորածին երեխայի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու հիման վրա»։

«Քննիչներին հանձնարարվել է Կոսենկոյին ՌԴ իրավապահ մարմիններին հանձնելու և հարկային օրենսդրությանը նրա համապատասխանությունն ապահովելու համար աուդիտ անցկացնելու վերաբերյալ հարցերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Տեսանյութն՝ այստեղ։