Aravot.am-ի տեղեկություններով՝ տոնական օրերին արտառոց դեպք է գրանցվել Երեւանի թիվ 54 մանկապարտեզում:Դեկտեմբերի 28-ին պարտեզի տոնական միջոցառումներից ու հանդեսներից հետո կտրուկ վատացել է պարտեզի դաշնակահարուհու առողջական վիճակը եւ վերջինս հունվարի երեքին մահացել է: Պարզվել է՝ նա ունեցել է մենինգոկոկային վարակ (խմբ. ներառում է բոլոր ինֆեկցիաները, որոնք առաջացնում է Neisseria meningitidis-ը, այն առավել հայտնի է որպես մենինգիտի հարուցիչ) ու այդ օրերին աշխատանքի է գնացել: Հունվարի երեքին դաշնակահարուհու մահից հետո մանկապարտեզի սաներին ու աշխատակազմին հրատապ պատվաստել են:
Այս տեղեկությունները հաստատել է թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արա Ներսիսյանը: «Մեզ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը իրազեկել է դեկտեմբերի 31-ի երեկոյան, մեր համագործակցության արդյունքում իմացել են մեր ունեցած պատվաստանյութերի քանակը, ասել ենք՝ ունենք բավարար քանակի: Դեկտեմբերի 31-ին ճշտումները անելուց հետո հունվարի 1-ից հերթապահությամբ սկսել ենք աշխատել, մանկապարտեզի աշխատակազմից 12 մեծահասակ ենք պատվաստել եւ պարտեզի երեք սան ու ըստ հերթականությամբ սկսել ենք ավելի ինտենսիվ ու մեծաքանակ պատվաստումներ իրականացնել հաջորդ օրերին: Թվով 104 հոգի մեզ դիմել է, ԲԱԿ անալիզ ենք վերցրել, այս պահի դրությամբ՝ոչ մեկի մոտ չի հաստատվել վարակը, բացասական է եկել պատասխանը »,- Aravot.am-ին ասաց Արա Ներսիսյանը: Մեր զրուցակցի խոսքով, մահացած դաշնակահարուհու հետ անմիջական կոնտակտավորները բոլորը հետազոտվել են ու պատվաստվել: Մանկապարտեզի երկու սան այս պահին հոսպիտալացվել են բարձր ջերմությամբ ու այլ գանգատներով: Պարոն Ներսիսյանը նշեց, որ հոսպիտալացված երեխաները հետազոտվել են, վարակի բացասական պատասխան ունեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։