Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը մեկնել է արձակուրդ

20:36, 09 հունվար 2024
Ալեն Սիմոնյանը մեկնել է արձակուրդ

Ալեն Սիմոնյանը մեկնել է արձակուրդ։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով` կարգադրում եմ.

1. 2024 թվականի հունվարի 8-12-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:

2. 2024 թվականի հունվարի 8-12-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»,-ասվում է Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ։