Հունվարի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են ՔՊ-ից:
Ընդունվել է կուսակցության 2024 թվականի բյուջեն։
Հաստատվել է կուսակցության տարածքային կազմակերպությունների ստեղծման և դրանց գործունեությունը դադարեցնելու կարգը։
Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։