Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկը դատի է տվել հյուրանոցին այն բանի համար, որ ժամանակին չեն կարողացել լողավազանի մոտ շեզլոնգ տրամադրել։ Եվ, հատկանշական է, որ զբոսաշրջիկը հաղթել է դատարանում, նրան փոխհատուցել են։
Դատական նիստի ժամանակ տղամարդն ասել է, որ իր ընտանեկան արձակուրդը տապալվել է Հռոդոսի հյուրանոցներից մեկի լողավազանի մոտ մշտապես զբաղեցված շեզլոնգի պատճառով: Իսկ շրջագայությունը, ի դեպ, էժան չի եղել՝ 5260 եվրո: Ի սկզբանե հայցվորը ցանկացել էր ստանալ տուրի արժեքի 15%-ը, սակայն դատարանը որոշել է, որ տուրօպերատորը պարտավոր է փոխհատուցել 15%-ը միայն հյուրանոցի լողավազանների բաց լինելու ժամանակահատվածի համար։ Փաստորեն, գերմանացին փոխհատուցում է ստացել 322,77 եվրոյի չափով։
Տուրօպերատորի փաստարկները դատարանը անհամոզիչ է համարել: