Այս գիշեր աղջիկ է ծնվել հենց Մոսկվայի մետրոյի «Նագատինսկայա» կայարանում։
Հղի ուղևորին օգնել է կայարանի հերթապահ Սերգեյ Բարանովը։ Նա շտապօգնություն է կանչել, սակայն երեխան ծնվել է մինչ բժիշկների ժամանելը։ Այժմ մոր և երեխայի հետ ամեն ինչ կարգին է։
Լրատվամիջոցները հայտնում են, որ սա կայարանի ու հերթապահի պատմության մեջ առաջին նման դեպքն է։ Դեռևս չի հաղորդվում, թե ինչպես են անվանելու փոքրիկին։