Հետևեք մեզ։

Գազատար է վնասվել․ Աջափնյակի որոշ հատվածներում գազամատակարարումը դադարեցվել է

00:00, 10 հունվար 2024
Գազատար է վնասվել․  Աջափնյակի որոշ հատվածներում գազամատակարարումը դադարեցվել է

 Վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 9-ին ժամը 22:05-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Երզնկայի և Տերյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։  «Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։