Հետևեք մեզ։

Աշխարհի ամենամիայնակ մարդը. նա 25 տարի է` միայնակ է ապրում երբեմնի աղետի գոտում (լուսանկարներ)

00:38, 10 հունվար 2024
Աշխարհի ամենամիայնակ մարդը. նա 25 տարի է` միայնակ է ապրում երբեմնի աղետի գոտում (լուսանկարներ)

1985 թվականին Բուենոս Այրեսից 480 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Էպեկուեն գյուղը հսկայական ջրհեղեղի պատճառով ջնջվել է քարտեզից: 10 մետր բարձրությամբ ալիքները տարել էին իրենց ճանապարհին եղած ամեն ինչ։ Այսօր այնտեղ մեկ մարդ է ապրում` Պաբլո Նովակը, ով 93 տարեկան է, հայտնում է Blick ամսագիրը։

 

Տարեց տղամարդը հայրենիք է վերադարձել աղետից գրեթե 25 տարի անց. այնտեղ նա ապրում է մինչ օրս` կատարյալ մենության մեջ։ Վերջերս թողարկվել է նրա մասին վավերագրական ֆիլմ։

 

Նովակը հիշում է, որ հորդառատ անձրևից հետո Էպեկուեն աղի լճի ամբարտակը փլուզվել է։ Երկու շաբաթ քաղաքը ջրի տակ է եղել՝ երեք մետր խորության վրա։ Նրա բնակիչները տարհանվել էին։ 

 

Վերադարձին Պաբլոն տեսել է մի պատկեր, որը հիշեցրել է պատերազմական գոտի։ Տների մնացորդները սպիտակած են եղել արևից և անձրևից, փողոցները փլատակներ են։ Ջրհեղեղից հետո ոչ ոք չի վերադարձել։ Մարդիկ մնացել են հարևան քաղաքում, որտեղ նոր կյանք են սկսել իրենց համար։

 

Նովակը տխրում է, որ մնացել է բոլորովին մենակ. նա իրեն անվանում է աշխարհի ամենամիայնակ մարդը։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս երբեմնի խորտակված քաղաք, որի զբոսաշրջիկների թիվը հասնում էր տարեկան 20000-ի։ Հիմա զբոսաշրջիկները փլատակների դիմաց սելֆի են անում, այցելուներին գրավում է լանդշաֆտը, որն ապոկալիպտիկ է թվում: