Զինված անձինք ներխուժել են էկվադորյան TC Televisión հեռուստաալիքի ստուդիա և պատանդ վերցրել եթերում գտնվող հաղորդավարներին։ Այս մասին հայտնում է El Universo --ը։
Էկվադորում վերջին տարիներին հանցագործության կտրուկ աճ է գրանցվել։ Երկուշաբթի օրը երկրի նախագահ Դանիել Նոբոան հայտարարել է արտակարգ դրություն և պարետային ժամ՝ բանտերում կարգուկանոնը վերականգնելու համար։ Նախկինում մի քանի քրեակատարողական հիմնարկներում անկարգություններ էին տեղի ունեցել, ինչից հետո անկարգությունների հաջորդ փուլն է մեկնարկել։
Մեկ այլ ալիքի փոխանցմամբ՝ Էկվադորում բանտարկյալները սկսել են սպանել պատանդ վերցված բանտի պահակներին։
Էկվադորի նախագահը հայտարարել է, որ երկրում մտցրել է «ներքին զինված հակամարտության» ռեժիմ։
Ավելի ուշ Էկվադորի ոստիկանությունը հրապարակել է պետական հեռուստատեսության ստուդիայի վերահսկողությունը վերականգնելու գործողության տեսագրությունները և զինված անձնաց վնասազերծված լուսանկարները։ Էկվադորի իրավապահները ազատ են արձակել երեքշաբթի TC Televisión հեռուստաալիքի ստուդիայում ավազակային հարձակում իրականացնող պատանդների մեծ մասին։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտո Իսուրիետա Կանովան․
«Հիմնվելով մեր ունեցած տեղեկությունների վրա՝ աշխատողների ճնշող մեծամասնությունն արդեն ազատ է արձակվել: Մենք սպասում ենք զեկույցների: Մեր առաջին նպատակն է պաշտպանել այն անձնակազմի կյանքը, ովքեր դեռ պատանդ են պահվում հեռուստաալիքի տարածքում»։
Էկվադորի ղեկավարը բանակին հրահանգել է վնասազերծել հանցավոր խմբավորումները։ Տարբեր քաղաքներում և բանտերում պատանդների անկարգությունների ֆոնին ընդունված հրամանագրում թվարկված են ավելի քան 20 տեղական և միջազգային հանցախմբեր, որոնցից ամենամեծը տասնյակ հազարավոր անդամներ ունի:
Տեսանյութերն այստեղ։