«Մենք ևս մեկ անգամ խստորեն կոչ ենք անում ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և քննչական միջոցառումներին»։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական մամուլի հարցին՝ Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալության վերաբերյալ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ ընդդեմ Ադրբեջանի հայտարարության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Մարտին Ռիան։ Ավելի ուշ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 4 ամսով կալանավորում։