Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, այս և որոշ այլ քայլերի դիմաց Բեռլինը ֆինանսական օգնություն է առաջարկում Երևանին։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին։
«Գերմանիան փորձում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։ Գերմանացիները շահագրգռված են ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ Հայաստանի տարածքից, նաև այն բանով, որ իշխանությունները մաքրեն իրենց պետական ապարատը ՌԴ նկատմամբ բարյացակամ տրամադրված անձանցից, այդ թվում՝ ԶՈՒ, հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների լյուստրացիայով։
Այս ամենի դիմաց Բեռլինն առաջարկում է զերծ պահել Ղարաբաղի հայերին՝ Եվրամիության երկրներ զանգվածային արտագաղթից», - հաղորդել է լրատվամիջոցի իրազեկ աղբյուրը։