Հետևեք մեզ։

Կառուցողական մոտեցման դեպքում շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում․ Արարատ Միրզոյան

12:06, 10 հունվար 2024
Կառուցողական մոտեցման դեպքում շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում․ Արարատ Միրզոյան

Իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ ԼՂ հայության բռնի տեղահանությունից հետո, խաղաղության գործընթացի մանրամասները։ Այս մասին Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

«Ընդգծել եմ՝ չնայած բոլոր մարտահրավերներին ու բարդություններին, դանդաղեցումներին ու ապակառուցողականությանը, ՀՀ-ն վճռական է և հաստատակամ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում։ Մենք հավատում ենք, որ երկուսեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում»,- ասել է Արարատ Միրզոյանը։