Հետևեք մեզ։

Վայոց ձորում բախվել է 4 մեքենա. կա 7 վիրավոր. Shamshyan.com

12:26, 10 հունվար 2024
Վայոց ձորում բախվել է 4 մեքենա. կա 7 վիրավոր. Shamshyan.com

Այսօր հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել են Mitsubishi ու Reno, և Volvo ու ՎԱԶ 2102 մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավսածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: