Վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ փետրվարի 2-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել:
Ըստ ամենայնի, օրակարգում կլինի ՍԴ դատավորի ընտրության հարցը, քանի որ ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները դադարեցվել են՝ ԵԱՏՄ դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ։
Դատավորների ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Դատավորների ընդհանուր ժողովի անդամներ են: