Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմի առաջարկների որոշ մասերով տեսնում ենք որոշակի հետընթաց․ Արարատ Միրզոյան

12:30, 10 հունվար 2024
Ադրբեջանական կողմի առաջարկների որոշ մասերով տեսնում ենք որոշակի հետընթաց․ Արարատ Միրզոյան

Դեկտեմբերի վերջին օրերին ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի հերթական առաջարկները: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

«Բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ, որոշ հոդվածներով, տեքստի որոշ մասերով մենք տեսնում ենք որոշակի հետընթաց, բայց որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ։ Մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա, ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք շատ կառուցողական են»,- ասել է նա և հավելել, որ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցերում Հայաստանը չի կարող թույլ տալ անորոշություն։

 

«Ցանկացած անորոշություն պարարտ հող է հետագա ագրեսիաների ու էսկալացիաների։ Եթե խաղաղություն ենք հաստատում, հաստատում ենք այնպիսին, որ գրեթե անհնար լինի խախտել այն»,- ասել է Միրզոյանը և նշել, որ խաղաղությունը միայն կրակոցների բացառումը չէ։