Հնդկաստանի Ինդոր տաճարում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի, հաղորդում է Agence France-Presse (AFP)-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Ավելի վաղ ANI գործակալությունը հայտնել էր 13 զոհի մասին։ «Մահացել է երեսունհինգ մարդ, մեկ մարդ անհետ կորել է», - AFP-ին ասել է պաշտոնյան։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին մոտ, երբ հավատացյալները հավաքվել էին Ինդոր քաղաքի տաճարում՝ նշելու Ռամայի հայտնվելու օրը: Հավատացյալներ ընկել են կրոնական ծեսերի համար նախատեսված ջրհորը, երբ այն ծածկող հատակը փլվել է ամբոխի ծանրությունից։
Հնդկաստանի Ինդոր տաճարում հավատացյալներն ընկել են կրոնական ծեսերի համար նախատեսված ջրհորը․ կա 35 զոհ
09:43, 31 մարտ 2023