Սանկտ Պետերբուրգում ուժեղ քամու պատճառով եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Ռոսհիդրոմետկենտրոնի տվյալներով՝ հունվարի 10-ի ժամը 21:00-ից մինչև հունվարի 11-ը ժամը 9:00-ն Սանկտ Պետերբուրգում ուժեղ քամու պատճառով հայտարարվել է վտանգի «դեղին» աստիճան, տեղ-տեղ, հյուսիս-արևմտյան քամին կարող է հասնել վայրկյանում 15 մետրի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իշխանությունները վարորդներին և հետիոտներին խնդրում են զգույշ լինել։