Հետևեք մեզ։

Հայաստանը մասնակցելու է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին․ ինչպես լրացնել հայտը

13:06, 10 հունվար 2024
Հայաստանը մասնակցելու է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին․ ինչպես լրացնել հայտը
Հայաստանը 2024 թվականին մասնակցելու է Եվրոպական հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին։
Առաջին ալիքը հայտարարում է դասական երաժիշտ-կատարողների մրցույթ, «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024»-ին Հայաստանի մասնակցին ընտրելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել այն պատանիները, որոնք 2024 թ. օգոստոսի 17-ի դրությամբ կլինեն նվազագույնը 12, առավելագույնը՝ 21 տարեկան, լսումներին կարող են դիմել միայն մենակատարները:
Մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել  www.eurovision.am/hy/app կայք և լրացնել հայտը:
Հայտերի ընդունմանը մնացել է 15 օր: