Հետևեք մեզ։

Մենք 2024-ին կենսաթոշակները չենք բարձրացնելու․ նախարար

13:20, 10 հունվար 2024
Մենք 2024-ին կենսաթոշակները չենք բարձրացնելու․ նախարար

2024 թվականին կենսաթոշակները չեն բարձրանա։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Մենք 2024-ին կենսաթոշակները չենք բարձրացնելու։ 2025 թվականին է նախատեսված հաջորդ կենսաթոշակի բարձրացումը։ Բայց մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, նպաստները ստանում են բանկային քարտերի միջոցով, անկանխիկ գործարքներ կատարելիս, կարող են մինչև 10 տոկոս, բայց ոչ ավելի քան 5000 դրամ, հետվճար ստանալ։ Սա ինչ է, եթե ոչ թոշակի ավելացման արդյունք, էֆեկտ»,-ասաց նախարարը։