Բաշկիրիայում մահացել է Ռուսաստանի ամենաուժեղ երեխան․16-ամյա Սերգեյ Բատյաևն ընկերոջ հետ զբոսնել է և բախվել բեռնատարի: Դեռահասը տեղում մահացել է ծանր վնասվածքներից։ Նրա 14-ամյա ուղևորը ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել:
Մահացածը համառուսական ծովափնյա խաղերի բացարձակ չեմպիոնն էր։ Քաղաքում դեռահասին անվանել են Ռուսաստանի ամենաուժեղ տղա, որի նվիրական երազանքը օլիմպիական ոսկե մեդալն էր։ Ողբերգությունից քիչ առաջ երիտասարդն ինքն իրեն մեքենա է գնել, իսկ հաջորդ օրը ռիսկի է դիմել ղեկին նստել և դուրս եկել մայրուղի։