Հետևեք մեզ։

Տղայիս շատ բարձր պաշտոններում եմ տեսնում, բայց որոշում կայացնողը ես չեմ. Հովիկ Աղազարյան․ Aysor.am

15:06, 10 հունվար 2024
Տղայիս շատ բարձր պաշտոններում եմ տեսնում, բայց որոշում կայացնողը ես չեմ. Հովիկ Աղազարյան․ Aysor.am

Ուրիշ տեղ ինքը կանցնի աշխատանքի, այդտեղ որևէ խնդիր չկա։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնից և նրա փոխարեն Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, վարչական շրջանների կուրատոր Արմեն Փամբուխչյանն իր ընկերոջը՝ Արմեն Սարգսյանին է նշանակել։

 

«Նորքի Մասիվում նոր թիմ է ձևավորվել, հետևաբար, այդ նոր թիմը պետք է ղեկավարի, դա չի նշանակում աշխատանքից հեռացրել են, ուղղակի չեն վերանշանակել։ Երևանի ավագանու ընտրություններից հետո, երբ որ ձևավորվեց մեր կուսակցության և «Հանրապետություն» կուսակցության դաշինքը, Նոր Նորքի փոխթաղապետ նշանակվեց «Հանրապետություն» կուսակցությունից և պայմանավորվածությունների շրջանակներում, երբ իմ տղայի պաշտոնավարման ժամկետը լրացավ, չվերանշանակվեց»,-ասել է նա։

 

Դիտարկմանը, թե կարծում է կուսակցությունը դեռևս նրա կարիքը կունենա՞ և նոր աշխատանքի անցնելու հարցում առանց իր միջնորդության էլ կուսակությունը նոր գործով կապահովի՞՝ ՔՊ պատգամավորը պատասխանել է. «Չեմ կարծում, համոզված եմ»։

 

Իսկ նույն պարտականությունների շրջանակներո՞ւմ կլինի, թե՞ ավելի առաջխաղացում կունենա՝ պատասխանեց. «Դե արդեն որոշում կայացնողները կորոշեն էլի, ես որոշում կայացնող չեմ։ Ես իմ տղային շատ բարձր պաշտոններում եմ տեսնում օբյեկտիվորեն, ոչ թե որպես հայր, բայց դե որոշում կայացնողները պետք է որոշեն։ Ես այդ բնագավառում որոշում կայացնող չեմ»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։