Հետևեք մեզ։

Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի համակարգը կդադարի գործել նաև մարզերում

15:20, 10 հունվար 2024
Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի համակարգը կդադարի գործել նաև մարզերում

Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի համակարգը 2025-ից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում: Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

 

Նշենք, որ 2021-ի վերջին ընդունվել էր օրենք, որով եկամտահարկի վերադարձի համակարգի կիրառությունը համապատասխան ժամանակացույցով կդադարեցվի Երևանում: 

 

«Մոտավորապես նույն տրամաբանությամբ, բայց ավելի երկար ժամկետներով առաջարկվում է նույն լուծումն ունենալ մարզերի համար: Երևանին հարակից մարզերի համար առաջարկվում է արտոնության կիրառությունը դադարեցնել 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող հիփոթեքային վարկերի գծով, իսկ մնացած մարզերի մասով՝ 2029 թվականի հունվարի 1-ից հետո»,-ասել է Պողոսյանը և նշել, որ փոփոխությունը չի վերաբերի սահմանամերձ շրջաններին։