ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Անադիրի բնակիչների հետ։ Միջոցառման մասնակիցների թվում են բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ, կրթական, հասարակական կազմակերպությունների և բժշկական հաստատությունների աշխատակիցներ, ինչպես նաև տեղական ձեռներեցներ։
Վլադիմիր Պուտինը Անադիրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դպրոցների վերանորոգման և բնակարանային-կոմունալ ծառայությունների ոլորտում ամեն ինչ պետք է արվի ժամանակին, որպեսզի կանխվեն «ձախողումները»:
Խոսելով դպրոցների վերանորոգման և նոր տեխնիկայով հագեցնելու մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ «գլխավորը ոչինչ չհետաձգելն է»։
Տեսանյութն՝ այստեղ։