Հունվարի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 56-ամյա Նաիրի Խաչատրյանից, ով հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմաններում Սևանի զինկոմիսարիատ է այցելել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը և իր աշխատասենյակում խուլիգանություն է կատարել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում Ն․ Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ Հ․ Սարգսյանը 2021 թվականին մասնակցել է եռամսյա վարժական հավաքներին, ապա եկել է զինկոմիսարիատ ու պահանջել է իր անունով կցված գնդացիրը հանձնեն իրեն։
Մերժում ստանալուց հետո նա ջարդել է աշխատասենյակի գրասեղանը, համակարգչի մոնիտորը ապա հարձակվել Ն․ Խաչատրյանի վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Նրան ենթարկել են անձնական խուզարկության և հայտնաբերել թղթի մեջ լցված ընդհանուր 4․63 գրամ քաշով կանաչ գույնի բուսական զանգված և 1 հատ կաթոցիչ։
Նա ոստիկաններին հայտնում է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ինքն է ցանել և աճեցրել իր առանձնատան բակում, իր անձնական օգտագործման համար է։
Տղամարդը մտել է Սևանի զինկոմիսարիատ, պահանջել գնդացիրը, հարվածել աշխատակցին
15:43, 10 հունվար 2024