Հետևեք մեզ։

Բաղրամյան պողոտայում կոճղերը կհեռացվեն և կաղնիներ կտնկվեն

08:27, 31 մարտ 2023
Բաղրամյան պողոտայում կոճղերը կհեռացվեն և կաղնիներ կտնկվեն
Երևան համայնքում, ապրիլի սկզբից, միատարրությունը պահպանած պողոտաներում և փողոցներում կիրականացվի նույնանուն ծառերով լրացում․ այս մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով։

Աշխատանքներն իրականացվում են «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները