Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը Ռամալլահ քաղաքի իր նստավայրում, որը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափին, ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ «Ալ Կահիրա ալ Իխբարիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բանակցությունները կենտրոնացած են Գազայի հատվածի իրադրության և Հորդանանի արևմտյան ափին իրավիճակի սրման վրա։
ԱՄՆ պետքարտուղարը Ռամալլա է ժամանել Իսրայելի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից հետո։