Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից կազատի գիտությամբ զբաղվող Գևորգ Սամվելի Ասլանյանին, Արման Յուրիկի Թադևոսյանին, Դավիթ Նորիկի Հարությունյանին, Էդգար Գուրգենի Ավետիսյանին, Սևակ Արշակ Ղուկասյանին, Մեսրոպ Վարդանի Սահակյանին, Գևորգ Գարեգնի Հարությունյանին, Դավիթ Կարենի Պողոսյանին, Գևորգ Հովիկի Մարտիրոսյանին, Վիգեն Արմենի Սիմոնյանին։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նշված անձնանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ։
Կառավարությունն ակնկալում է, որ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն: