Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները և պահանջել ազատ արձակել Բաքվում չորս ամսով կալանավորված իր քաղաքացուն։
Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ֆրանսիան հերքում է լրտեսության կասկածանքը և դա պայմանավորում Ֆրանսիայի նկատմամբ թշնական գործողություններն արդարացնելով։
«Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ մերժում ենք Ադրբեջանի կողմից մեղադրանքները, որոնք միտված են մեր դեմ իր թշնամական գործողություններն արդարացնելուն։ Ադրբեջանի իշխանություններին, այս կալանավորումը համարում ենք անհիմն և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», - նշել են երկրի ԱԳՆ-ից։