Հետևեք մեզ։

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվել էր ցուցադրություն-միջոցառում

19:25, 10 հունվար 2024
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվել էր ցուցադրություն-միջոցառում
Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ս.թ. հունվարի 9-ին Թբիլիսիի հայտնի IArt պատկերասրահում կազմակերպվել էր ցուցադրություն-միջոցառում։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան պատկերասրահի տնօրեն Իկա Բոկուչավան և Noumen ART փառատոնի հիմնադիր Գիորգի Դավիթաշվիլին։ Իր ելույթում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը խոսեց Փարաջանովի՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած անգնահատելի ներդրման մասին՝ ընդգծելով, որ Փարաջանովի յուրատեսակ գեղարվեստական ոճը չի սահմանափակվում միայն կինոարվեստով և կիրառելի է մշակույթի գրեթե ցանկացած ոլորտում։ ՀՀ դեսպանը կարևորեց մեծ կինոռեժիսորի 100-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը հենց Թբիլիսիում՝ ընդգծելով այն դերը, որ Փարաջանովն ունի հայ և վրաց ժողովուրդներին՝ իր գեղագիտական համընդհանուր լեզվով ավելի ամուր կապելու հարցում։
Երեկոյի ընթացքում Փարաջանովին նվիրված գեղեցիկ տիկնիկային ներկայացմամբ հանդես եկավ վիրահայ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը։