Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Անադրի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, խոսել է ամենօրյա սպորտի անհրաժեշտության մասին՝ երկրի բնակչության առողջությունը պահպանելու համար:
«Իհարկե, ես ամեն օր մարզվում եմ առնվազն երկու ժամ։ Մի քիչ ավելի էլ է լինում, քանի որ կա դահլիճ, լողավազան, այս ամենը միասին, ցնցուղ, երկուսուկես ժամ։
Դուք պետք է սպորտը դարձնեք ձեր կյանքի մի մասը: Պարտադիր չէ մարզվել երկու ժամ, այլ գոնո մեկ ժամ։ Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, որ պետք է ժամանակ հատկացնի դրան։ Որքան շատ սպորտ, այնքան քիչ դեղահաբեր»,- ընդգծել է Պուտինը։