Հետևեք մեզ։

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը․ Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

10:35, 31 մարտ 2023
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը․ Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը։ Anadolu  գործակալության փոխանցմամբ՝Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր պետությունները վավերացրել են Հելսինկիի դիմումը։ Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Սկանդինավյան երկրի անդամակցության հայտը հաստատել էին դաշինքի 30 անդամներից 28-ը։

Թուրքիան և Հունգարիան դաշինքի անդամ այն երկրներն էին, որոնք հավանություն չէին տալիս ՆԱՏՕ-ին անդամակցելու Հելսինկիի հայտին։ Սակայն, օրեր առաջ, Հունգարիայի խորհրդարանը ևս վավերացրել էր Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: