Հետևեք մեզ։

Երեք եղբայր ենք, առաջինը ես եմ գնում ծառայելու, հուսով եմ՝ եղբայրներիս համար օրինակ կհանդիսանամ․ նորակոչիկ

20:42, 10 հունվար 2024
Երեք եղբայր ենք, առաջինը ես եմ գնում ծառայելու, հուսով եմ՝ եղբայրներիս համար օրինակ կհանդիսանամ․ նորակոչիկ

 Վստահ եմ՝ նոր միջավայրն իրականում շատ հետաքրքիր է լինելու. ուսումնասիրելու, սովորելու շատ բան կունենամ․ Ռուբեն Խալափյանի խոսքը փոխանցում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Որոշ չափով տեղյակ եմ բանակային կյանքին։ Երեք եղբայր ենք, առաջինը ես եմ գնում ծառայելու։ 
Հուսով եմ՝ ինձ լավ կդրսևորեմ, փոքր եղբայրներիս համար օրինակ կհանդիսանամ։ Ուսանողական ընկերներով ավանդույթ ենք ձևավորել՝ բանակ մեկնողներին ճանապարհում ենք պարով։ Այս անգամ տարածքային ստորաբաժանման բակում «Յարխուշտա» պարեցինք ինձ համար»,-ասել է Խալափյանը։