Հետևեք մեզ։

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

21:14, 10 հունվար 2024
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 10-ին՝ ժամը 19։45-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ և Լծեն - Տաթև ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Հայտնում են ճանապարհային դեպարտամենից:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Տավուշի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: