Այսօր` հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահամններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ Դրախտիկ ավտոճանապարհին` Դրախտիկ գյուղի տարածքում ավտոմեքենա է այրվում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 17 կմ հատվածում Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մ սահելով հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին։
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռկնվել։ Հրշեջները մարել են կրակը։ Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության ճամբարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ վթար-հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենայում եղել են Հնդկաստանի 5 քաղաքացի։