Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման. ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղի։ «Եթե իմ նշած երթուղին («Զանգեզուրի միջանցքը» - APA.) չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ նրանք դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- հավելել է Ալիևը։